
Բակո Սահակյանը Փարիզում այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ֆրանսիայում կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Փարիզում այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ֆրանսիայում կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների հետ՝ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ գործընթացում ընդգրկված կամավորների հետ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի աշխատակիցներին եւ կամավորներին Արցախին մշտապես օգնելու համար՝ այն համարելով հայրենասիրության եւ արհեստավարժության օրինակելի դրսեւորում:
Հանդիպմանը մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, պաշտոնատար այլ անձինք: