Բաժիններ՝

Հաագայում ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպել է Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի հարցերով տնօրենի հետ

Նոյեմբերի 12-ին Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Ռոբ Զաագմանի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ժողովրդավարության և դրա ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի, քաղհասարակության դերակատարության բարձրացման, մարդու իրավունքների պաշտպանության ուղղված երաշխիքների արմատավորման, տնտեսությունում մենաշնորհների վերացման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Տիգրան Բալայանն ու Ռոբ Զաագմանը քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Կարևորվեց հայ-նիդերլանդական քաղաքական բարձրաստիճան երկխոսության ակտիվացման, առկա տնտեսական ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում դեսպան Բալայանը զրուցակցին ներկայացրեց հայ-հոլանդական բազմաշերտ կապերն ընդլայնելու ուղղությամբ ՀՀ դեսպանության նախաձեռնությունները։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս