Բաժիններ՝

Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր. հրաժեշտի արարողությունը նախատեսված է մարզահամերգային համալիրում

Այսօր՝ ժամը 18:00-ին, Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի կունենա աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական էջը:

Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը նախատեսված է վաղը՝ նոյեմբերի 13-ին, ժամը 10:00-15:00-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ՝ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Այսօր 18:00-ին Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի կունենա աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և…

Gepostet von ՀՀ կառավարություն am Montag, 12. November 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս