Գաստրիտ. ինչպես ճանաչել հիվանդությունը և ժամանակին դիմել բուժօգնության

Ստամոքսի ցավը կարող է տարբեր պատճառներ ունենալ, այդ թվում՝ կարող է վկայել գաստրիտի մասին: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է: Տարբերվում են սուր և քրոնիկական գաստարիտներ: Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ, այդ թվում.

  • Helicobacter pylori բակտերիան, որը նաև խոցային հիվանդություն է առաջացնում
  • ոչ ստերոիդային հակաբորբոքային, ցավազրկող դեղամիջոցներ
  • ալկոհոլի, անառողջ սննդի օգտագործում:

Նշաններ, որոնք կարող են վկայել գաստրիտի մասին: Շատ դեպքերում հիվանդությունը կարող է առանց ախտանշանների ընթանալ: Կարող են նկատվել նաև հետևյալ նշանները.

  • ցավ որովայնում
  • սրտխառնոց
  • փսխում
  • ծանրության զգացում որովայնի վերին հատվածում:

Հիվանդները կարող են գանգատվել նաև որովայնի փքվածությունից, սնունդը չմարսելուց, սխորժակի անկումից: Այս ախտանշանների առկայությունը կարող է վկայել նաև այլ խնդիրների մասին, հետևաբար՝ հարկավոր չէ խուճախի մատնվել: Եթե դրանք պարբերական բնույթ են կրում, մի քանի շաբաթվա ընթացքում չեն անցնում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, թե ինչն է ավելի վատացնում վիճակը՝ որոշակի սնունդ, դեղամիջոցներ և այլն:

Կարդացեք նաև

Բացի արդեն իսկ նշվածներից՝ գաստրիտի զարգացմանը կարող են նպաստել նաև այլ գործոններ:

  • Տարիք: Տարիների ընթացքում լորձաթաղանթը կարող է վնասվել: Մեծահասակներն ավելի հաված են աուտոիմուն հիվանդությունների զարգացմանն ու Helicobacter pylori-ով ախտահարման հավանականությանը:
  • Սթրես: Վիրահատական միջամտությունները, վնասվածքները, այրվածքներն ու ծանր վարակները կարող են հանգեցնել աուտոիմուն հիվանդության զարգացման:
  • Մի խումբ հիվանդություններ: Գաստրիտը կարող է որոշ հիվանդությունների բարդացման հետևանք լինել:

Եթե հիվանդությունն արդեն ախտորոշվել է, հարկավոր է փոփոխություն մտցնել նաև սննդակարգում: Դրանում պետք է ներառված լինի առողջ, մանրաթելերով հարուստ սնունդ: Խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ մթերքը.

  • լոբազգիներ
  • յոգուրտ, կաթնաթթվային այլ մթերք՝ ցածր յուղայնությամբ
  • կաղամբ
  • սոխ
  • գազար
  • վարսակ
  • մաղադանոս
  • նեխուր
  • սոյա
  • սխտոր
  • մրգեր:

Խուսափեք կամ նվազագույնի հասցրեք ալկոհոլը, գազավորված ըմպելիքը, տապակած, ճարպոտ, աղի մթերքի, կոֆեինի օգտագործումը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս