Թավշյա հեղափոխությունը և մենք

1. Հայաստանի լիարժեք Քաղաքական պատմության բացակայությունը որոշակի բարդություններ է ստեղծում, այսպես կոչված, 2018թ. թավշյա հեղափոխության շրջանում ազգային ինքնագիտակցության զարգացման նոր փուլում պետականաշինության առաջխաղացման հարցում։ Հենց մեր քաղաքական պատմությունը պետք է տա հասարակության բնավորության ու արձագանքի պատկերացումը որոշակի պատմական իրադարձությունների նկատմամբ։

2. Այստեղից էլ՝ հասարակության կարիքների ու խնդիրների մասին համակարգային պատկերացումներից զրկված մեծաթիվ բողոքող զանգվածը, որը վերջնական արդյունքում ապագայից է զրկված։ Ժողովուրդը դառնում է սոսկ էմոցիոնալ զանգված, թեկուզև՝ մեծ։

Ունենալով բավականին մեծ քանակությամբ էներգիա՝ հասարակությունը զրկված է ժողովրդի քաղաքական կամքից։ Հենց այստեղ է գնում  քաղաքական կամքի փոխարինումն անձնականով։ Զանգվածի մոտիվացիան միտինգավորներից յուրաքանչյուրի մոտ միավորված է հոգեբանական և նյութական մակարդակում, բացի մարգինալներից, իհարկե՝ յուրաքանչյուր շերտի մեջ գտնելով մարդկանց որոշակի տիպ, ովքեր ստեղծում են որոշակի պայմանական-արդարացի ընդհանուր տեսակետ։ Սա էլ հենց ամբոխի կամ զանգվածի ֆոկուսն է։

3. Հասարակության ու իշխանության քաղաքական փորձի ու մշակույթի բացակայությունը հանգեցնում է ազգային կամքի բողոքական շեղումների տարատեսակ ձևերի։

Այդպես եղել է անկախության այս կարճ և ոչ լրիվ 30 տարիների ընթացքում՝ Խորհրդարանի գնդակահարություն, Մարտի 1-ի իրադարձություններ, պետական օբյեկտի զավթում, իշխանության և կրիմինալի սերտաճում, ընտրությունների մեծամասշտաբ կեղծումներ, երկրի ղեկավարների լիակատար անտարբերություն հասարակության կարիքների ու լայնածավալ արտագաղթի նկատմամբ… բոլոր երեք նախագահների արևելյան կառավարումը։ Շեղում էր նաև վերջերս սկսված հեղափոխությունը։

4. Ազգային ինքնագիտակցությունն ու կամքն ազգային կյանքի կարևորագույն շարժիչ ուժերն են։ Հենց ազգային կամքն է միավորել ժողովրդին ու կառուցել բոլոր 12 մայրաքաղաքները, այսինքն՝ մտքի կենտրոնները. բացառիկ ֆենոմեն համաշխարհային պատմության մեջ։

Բայց միայն կամքը՝ առանց քաղաքական պատմության հիմքի, որն արտացոլում է՝ ինչպես ազգային բնույթի ու ինտելեկտի բոլոր կարևորագույն արժանիքներն ու թերությունները վերլուծության և ճշմարիտ որոշումների ընդունման հարցերում, ինչպես կոնֆլիկտի ժամանակ, այնպես էլ՝ այլ, ավելի հանգիստ իրավիճակներում, բացարձակապես բավարար չէ։

5. Վերլուծվող իրականությունը չհասկանալու ուժեղագույն գործոն է աշխարհայացքի հետամնացությունը ժողովրդի այն հատվածի մոտ, ով գտնվում և մնում է հայրենիքում։

Ականավոր պատմաբան Ն. Ադոնցն այդ առիթով գրում է. «Հայկական ազգն ու Հայկական հայրենիքը հավասարազոր հասկացություններ չեն։ Մեր հայրենիքը ավելի հետամնաց է, քան հայ ազգը» (*Նիկողայոս Ադոնց, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան 2015թ., էջ 9 (հայերեն լեզվով)։

Բայց ինչպես ցույց է տվել պատմությունը, հայ ժողովրդի մոտ գերակայող է մնում պետականաշինության այն միտքը, որը ծնվում է հայրենիքում։ Իսկ համազգային աշխարհայացքում այն պահպանողական ու գավառական է։ Այսպիսով, հայրենիքի կարծիքը գերակայում է ողջ ազգի վրա, կառավարում այն, ինչպես կարողանում է։ Հենց ազգի այդ հատվածը թույլ չի տալիս ազգին մեռնել, բայց մյուս կողմից՝ թույլ չի տալիս և զարգանալ։

Ի դեպ, այստեղ չեմ խոսի ազգային պատմական մտքի ընկալման առանձնահատկության մասին։ Այն հայկական իրականության դինամիկան ներկայացնում է՝ որպես պատմության օբյեկտ, այլ ոչ՝ սուբյեկտ։ Եվ դա երևում է դարեր անց։

6. Պատմության առասպելականացումը Հայաստանի և ողջ Սփյուռքի հասարակական կյանքի կարևոր մասն է։ Ազգի ոչ մի կարևոր շերտ ազգային պետության կառուցման վրա լիարժեքորեն չի աշխատում, բացի աղքատության շեմից անդին գտնվող ընտանիքները, զինվորականներն ու մարգինալները։

Ապշեցնում է այն փաստը, որ խոշոր կապիտալը չի հասկանում իր դերը պետականաշինության գործում՝ ազգային բնավորությունն աղճատելով իր բարեգործությամբ, ազգի մի հատվածին՝ մուրացկան, իսկ մյուսին էլ՝ գողեր դարձնելով։ Հայաստանի պարտությունը նախ և առաջ ազգային կապիտալի պարտությունն է, ուր ամենաառաջինը կոչնչացվի խոշոր կապիտալը։

Ռուբեն Անգալադյան
1-ը նոյեմբերի, 2018թ. Լոս Անջելես

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930