Բաժիններ՝

Կալիֆոռնիայում հրդեհը հարյուրավոր շինություններ է ոչնչացրել Պարադայս քաղաքում. Associated Press

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Պարադայս քաղաքում հրդեհը հարյուրավոր շինություններ է ոչնչացրել: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

«Պարադայս բնակավայրը զգալի չափով ավերված է խոսքը նման մասշտաբի ավերածությունների մասին է»,- գործակալությունը մեջբերել է հրշեջ պահպանության տեղական ծառայության ներկայացուցիչ Սքոթ Մակլինի խոսքը:

Նրա գնահատումների համաձայն՝ կրակը մոտավորապես 2 հազար շինություն Է ոչնչացրել: Ինչպես ավելի վաղ հայտնել է Paradise Post թերթը՝ վկայակոչելով օկրուգի շերիֆ Բյութ Քորի Հոունիին, հրդեհից մի քանի մարդ է մահացել, նրանց ստույգ թիվը ճշտվում է: Դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն արվել:

Մինչ այդ օկրուգի հրշեջ ծառայության ղեկավար Դարեն Ռիդը տեղեկացրել է, որ տուժել են երկու հրշեջներ եւ տեղի մի քանի բնակիչներ: Պարադայսի բնակչությունը կազմում է մոտավորապես 27 հազար մարդ:

Հրդեհների կապակցությամբ, որոնք սկսվել են անտառներում, Պարադայսում տարհանվել են հազարավոր մարդիկ: Տեղում աշխատում է շուրջ 500 հրշեջ: Կրակն արագորեն տարածվում է սաստիկ քամու եւ չոր եղանակի պատճառով: Տարհանում է հայտարարված նաեւ օկրուգի մի շարք այլ քաղաքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս