
Երգչուհի Ռիհաննան դատապարտել է իր երգերի օգտագործումը Թրամփի հանրահավաքներում

Ամերիկացի երգչուհի Ռիհաննան քննադատաբար է արտահայտվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հանրահավաքների կապակցությամբ՝ դրանցից մեկում իր երգի օգտագործման պատճառով։
«Ո՛չ ես, ո՛չ իմ մարդիկ այլեւս չենք հայտնվի նմանօրինակ ողբերգական հանրահավաքներում կամ նրա կողքին»,- հայտարարել է երգչուհին Twitter-ում: Ռիհաննայի ուշադրությունը Թենեսիի նահանգում քաղաքական միջոցառման ժամանակ նրա Don՚t Stop the Music» երգի օգտագործման վրա հրավիրել է լրագրող Ֆիլիպ Ռաքերը, որն աշխատում է Washington Post հրատարակությունում, ինչպես նաեւ համագործակցում է MSNBC եւ NBC հեռուստաալիքների հետ:
Թրամփն ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին մի քանի նահանգներում հանրահավաքներ է անցկացնում ի պաշտպանություն հանրապետական թեկնածուների: ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին: Դրանք միջանկյալ են կոչվում, քանի որ անցկացվում են գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի կեսին: Վերընտրվելու են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 պատգամավորները, 100 սենատորներից 35-ը, ինչպես նաեւ 39 նահանգների ու տարածքների նահանգապետները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: