Հոկտեմբերի լավագույն հավելվածները iOS-ի և Android-ի համար
168.am-ը յուրանքանչյուր ամսվա սկզբին շարունակում է ներկայացնել նախորդ ամսվա լավագույն հավելվածները:
Հոկտեմբերի լավագույն հավելավածները iOS-ի համար
1. Opera Touch
Opera-ն թողարկել է իր նոր Touch բրաուզերը հիմա նաև iOS-ի համար: Բրաուզեը հարմար է օգտագործել հատկապես մի ձեռքով, ինչը հարմարավետ է հատկապես iPhone XS-ի և iPhone XS Max-ի օգտատերերի համար:
Բրաուզերը կարող է նկարներ և ֆայլեր փոխանցել համակարգչին՝ անվտանգ տարբերակով: Բացի այդ, բրաուզերում կա գովազդների արգելափակման համակարգ:
2. KyBook 3
Այս հավելվածը էլեկտրոնային գրքերի համար է և կարողանում է ընունել ֆայլեր ի շարք ֆորմատներով, այդ թվում՝ EPUB, FB2, PDF, RTF, TXT, FBZ, DJVU, CHM, CBR и CBZ:
Հավելվածը նաև կարողանում է ընդունել աուդիոֆայլեր՝ MP3, M4A և M4B ֆորմատներով:
Թարմացված տարբերակում կարող եք դիտել հեղինակների վեբ-էջերը, կա զամբյուղ ջնջված գրքերի համար, ինչպես նաև ներբեռնումների հղումներ ավելացնելու հնարավորություն:
3. Rain Radar
Հավելվածում եղանակային փոփոխությունները, ցիկլոնները, փոթորիկները և այլ երևույթները ներկայացնում են անիմացիոն պատկերների տեսքով: Այստեղ դուք կգտնեք ճշգրիտ կանխատեսումներ իրական ժամանակում և տեղումների մասին իրական տվյալներ:
iOS-ի համար նախատեսված մյուս լավագույն հավելվածներն են՝
4. Мой Рацион
5. Adobe Premiere Rush CC
6. Moments
7. FourEyes
8. FilmLab, for Analog Film
9. Bookmate
10. SoundCloud
Հոկտեմբերի լավագույն հավելավածները Android-ի համար
1. BestCrypt Explorer
Ֆայլերիի պաշտպանման ծրագիր է, որը թույլ է տալիս ստեղծել առանձին բաժին՝ կոդավորված փաստաթղթերով `տեսանյութեր, աուդիո և տեքստային ֆայլեր, լուսանկարներ:
Այս փաստաթղթերը կարելի է տեսնել միայն գաղնաբառը հավաքելուց հետո:
2. Profiler
Հավելվածը թույլ է տալիս հետևել սմարթֆոնի աշխատանքին իրական ժամանակում: Առանձին պատուհաններում ցուցադրվում են պրոցեսորների, վիդեո համակարգերի, RAM-ի, ցանցի օգտագործման և հաճախականության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև մարտկոցի աշխատանքի մանրամասները: Հավելալվածի տեսքը կարող եք կարգավորել՝ ըստ ձեր ցանկության:
3. Adaptive Brightness Tile
Սա պարզ հավելված է, որը թույլ է տալիս արագ և հեշտ կարգավորել էկրանի լուսավորությունը:
Android-ի համար նախատեսված մյուս լավագույն հավելվածներն են՝
4. DailyArt
5. Blinkist
6. Duolingo
7. Memrise
8. Urban Dictionary
9. Yousician
10. Enki
Սիրարփի Աղաբաբյան