
Հանցագործությունների թիվն աճել է

2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը կազմել է 16 227՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի 14 554-ի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։
Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ գրանված հանցագործությունների թիվն աճել է 1673-ով կամ 11.5%-ով։
Գրանցված հանցագործությունների մեծ մասը բաժին է ընկնում ք.Երևանին։ Տարվա առաջին 9 ամսիներին Երևանում կատարվել է 7686 հանցագործություն՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի 7069-ի դիմաց։