
Նշվել են քաղաքացիների կյանքի ամենամեծ տևողությամբ երկրները

Ճապոնիան, որն անցյալ տարի վարկանշում զբաղեցնում էր առաջին տեղը, հետ է մղվել Իսպանիայի կողմից, որտեղ, փորձագետների կարծիքով՝ մինչեւ 2040 թվականը կյանքի տեւողությունը կլինի առավելագույնը, հաղորդել է The Sun-ը։
Կանխատեսման համաձայն, որը շարադրված է Առողջության վիճակի գնահատման ինստիտուտի (IHME) զեկույցում, 2040 թվականին իսպանացիները կունենան 85,8 տարվա կյանքի միջին տեւողություն: Հետազոտողները երկարակեցության հնարավոր պատճառ են համարում իսպանական միջերկրյածովյան սննդակարգը, որի դեպքում մարդիկ շատ բանջարեղեն, մրգեր, ձուկ են ուտում, իսկ միս եւ ձու՝ քիչ:
Ճապոնիան վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 85,7 տարի ցուցանիշով: Երրորդ տեղում է Սինգապուրը, չորրորդում՝ Շվեյցացիան, հինգերորդում՝ Իտալիան: Այնուհետեւ Իսրայելն է, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը եւ Ավստրալիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: