«Մեզ համար Արցախի ներկա սահմանադրորեն ամրագրված տարածքը, այն է՝ 11 հազար 432 կմ քառակուսի, անսակարկելի է, և թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պաշտոնատար անձանց արձագանքը նման ամեն տիպի հայտարարություններին պետք է լինի միանշանակ հստակ և կտրուկ»։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, հանրակրթական հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ի դրամատիկ խաղին:
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպեց նույն օրը Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 12-րդ տուրում «Շիրակ»-ն ընդունեց «Արարատ»-ին:
Քիչ առաջ Բեյրութում ավարտվեց Հայաստանի և Լիբանանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Սաադ Հարիրիի հանդիպումը: Նախքան Փաշինյանի ժամանելը Լիբանանի վարչապետի կեցավայր, Հարիրին, ով շարունակում է ղեկավարել երկիրը 2005 թվականին հոր՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո, ելումուտ էր անում իր նստավայրում:
Երևանի 2800-ամյակի կապակցությամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն անակնկալ է պատրաստել «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում են հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը:
Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ:
Աշխատանքային այցով Բեյրությում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
Ռիչարդ Միլսի հայտարարության արձագանքների ֆոնին հարկ է հիշեցնել ԱՄՆ դեսպանների և համանախագահների հայտարարությունները, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի դիրքորոշմանը, որը վերջին անգամ ամենից մանրամասն նկարագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից:
Հազարավոր ցուցարարներ Լոնդոնում բրեքսիթի վերջնական կյանքի կոչման համար պահանջում են հանրաքվե անցկացնել:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը մոտ ժամանակներս կավարտվի»,-ասել է ՀՀ ատաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը 24news-ի հետ հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացին։ Քոչարյանը նշել է․
Այսօր Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին, ով կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պաշտոնապես գլխավորել է երկրի արտաքին գործերի նախարարությունը. գործերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյ»-ի հերթական խաղին:
Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները՝ Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև Հունաց պատրիարքը և Սուրբ երկրի Քուստոսը, հոկտեմբերի 19-ին միասնաբար նամակ են ստորագրել` ուղղված Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այս շաբաթվա վերջին աշխատանքային օրն օգտագործել է միջնորդություն ներկայացնելու համար: ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին փաստաբան Սիրունյանը խնդրել է քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:
Լիբանանի Ազգային Ժողովի նախագահ Նաբիհ Բըրիին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է ցույց տալիս իր աշխատասենյակում պահվող 15-րդ դարի Ղուրանը՝ բացված «Մարիամ» սուրահի էջում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լիբանան:
«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը 168.am-ին հայտնեց, որ Սիսեռյանը վստահեցրել է՝ զբաղվում են հարցով ու փորձում լուծումներ գտնել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին՝ ձեռնադրության և օծման 50 -ամյակի առթիվ:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայի Դեյր-էզ-Զորում զոհվել է ավելի քան 60 մարդ:
«Եթե ապիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները հանում են 100 տարեկան հայ կնոջ աչքերը, ականջն են կտրում, մի՞թե նման մարդկանց հետ կարելի է խաղաղ ապրել, մտածել խաղաղության մասին, կամ որևէ բան զիջել»։
Ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին, ժամը 12.40-ին, Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի մոտ գործող բենզալցակայանի դիմացից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 28-ամյա Սրապիոն Ա.-ին:
Հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:
«Հրապարակ» թերթը այսօր գրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում:
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասի Գալուստյանը վերադարձել է մեծ սպորտը:
Հոկտեմբերի 18-ին «Փաստերի ստուգման հարթակը» նյութ էր հրապարակել, որտեղ ներկայացված էր Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կուսակցության անդամ Սևակ Միքայելյանին օժանդակելու նպատակով ընտրարշավի ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման, դպրոցների տնօրեններին աշխատանքի ժամին կուսակցական քարոզչության մեջ ներգրավելու, ավելին՝ ուսուցիչներին ու աշակերտներին քաղաքական պայքարի մեջ ներքաշելու անթույլատրելի գործունեության մասին։