
Ցիպրասը պաշտոնապես գլխավորել է Հունաստանի ԱԳՆ-ն

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պաշտոնապես գլխավորել է երկրի արտաքին գործերի նախարարությունը. գործերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Նախագահական պալատում երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի ներկայությամբ Ցիպրասը երդում է տվել որպես ԱԳՆ ղեկավար: Այնուհետև ԱԳՆ-ում տեղի է ունեցել գործերի հանձնման արարողությունը:
Ցիպրասը ջերմորեն շնորհակալություն է հայտնել ԱԳՆ նախկին ղեկավար Նիկոս Կոտզիասին, ով մի քանի օր առաջ հրաժարական է ներկայացրել: Հունաստանի վարչապետի խոսքով՝ Կոտզիասին հաջողվել է միջազգային ասպարեզում բարձրացնել Հունաստանի դերը, ստեղծել արտաքին քաղաքականության նոր դոկտրին, պատրաստել և ստորագրել Մակեդոնիայի անվանափոխության հետ կապված համաձայնագիրը: