Բաժիններ՝

Արթուր Սարկիսովն օգնեց «Ենիսեյ»-ին միավոր վաստակել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյ»-ի հերթական խաղին:

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Ենիսեյ»-ն արտագնա խաղում ուժերն էր չափում «Օրենբուրգ»-ի հետ: Հանդիպման ընթացքում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, և թիմերը վաստակեցին մեկական միավոր:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 79-րդ րոպեին:

«Ենիսեյ»-ն այս տուրից հետո 16-րդ տեղում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031