
Էրդողանը Մոլդովայից հեռախոսակապ է հաստատել Գյուլերի ընտանիքի և հարազատների հետ

Պաշտոնական այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցությունն է հայտնել աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ։
Էրդողանը Մոլդովայից հեռախոսակապ է հաստատել Գյուլերի ընտանիքի և հարազատների հետ ու հայտնել իր ցավակցությունը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը Գյուլերի մասին ասել է․
«Թուրքիայի զավակ, վարպետ Արա Գյուլերն իր թողած ժառանգությամբ մշտապես վառ կմնա բոլորիս հիշողության մեջ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին 90 տարեկան հասակում Ստամբուլում մահացել էր «դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսին արժանացած պոլսահայ Արա Գյուլերը։