Վաշինգտոնը պետք է դադարեցնի ի վնաս Պեկինի գործելը, հրաժարվի սխալ միջոցներից եւ սկսի միասնական հունով աշխատել չինական կողմի հետ:
Ոստիկանները բացահայտել են Դավիթաշենում կատարված սպանությունը:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ի ցույց է բերում պետության կարողությունները:
Սիրիական ընդդիմությունն ավարտել է ծանր սպառազինության դուրսբերումն Իդլիբի ապառազմականացված գոտուց:
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն բազմաթիվ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ:
Այս ուղղությամբ հանձնարարվել է շարունակել շուրջօրյա հերթապահությունն ու աշխատանքները ֆրանկոֆոնիայի միջոցառումները սպասարկող բոլոր տարածքներում:
Իրանում ավելի քան 140 մարդ է տուժել երկրի հարավ-արեւելքում մոլեգնող ավազամրրիկի հետեւանքով:
Ոստիկանները բացահայտեցին օտարերկրացու բնակարանից կատարված գողությունը։
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 8:30-ից մինչև ժամը 10:30 արգելվելու է երթևեկությունը Աճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտայում՝ Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից՝ Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում:
«Փաշինյանը պետք է շատ երկար մտածի՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անի, որպեսզի լայնացնի իր համակիրների, գործընկերների շրջանակը, ձևավորի կոալիցիոն ուժեր, որպեսզի համատեղ հանդես գան»։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով Բելառուսում է:
Մասիսի ոստիկանները բնակարանային գողություններ ու գողության փորձեր են բացահայտել:
Անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ուկրաինայի Խմելնիցկու մարզի «Ստարոկոնստանտինով» օդակայանում ՆԱՏՕ-ի օդուժի մասնակցությամբ մեկնարկել են «Մաքուր երկինք-2018» բազմազգ օդային զորավարժությունները:
Բարսելոնայում ընթանում է հոկտեմբերի 6-ին մահացած օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորման արարողությունը:
Ոստիկանները քննությանն են ներկայացրել Ձորաղբյուրում կատարված ավազակության մեղադրանքով հետախուզվողին:
«Ռեֆորմիստների» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում աջակցություն հայտնել Ազգային ժողովի վաղաժամկետ արձակմանն ու դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն:
Բուենոս Այրեսում շարունակում են 3-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը:
53-ամյա Գրիգոր Մկրտչյանը որոնվում է որպես անհետ կորած:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը գտնում է, որ Հայաստանում այս պահին ստեղծված քաղաքական իրավիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի մեկ այլ թեկնածու առաջադրելը կարող է քաղաքական ու հասարակական լուրջ ռեզոնանս արձանագրել:
Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան պաշտոնական հանդիպումն այսօր տեղի կունենա կառավարության շենքում, ժամը 18։30-ին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթը՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավորի նիստում:
Հոկտեմբերի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 9-11-ը առանձին շրջաններում, 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 6-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների կողմից Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և նույն օրը ժամը 11.45-ին Տարոնի բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արմեն Ա.-ն:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 09:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանը դառնալով ԵՄ անդամ՝ պետք է ընդուներ եվրոպական արժեքները, 2003-2004 թվականներին Եվրախորհրդարանի հանձնաժողովը նամակով դիմեց ՀՀ խորհրդարան՝ հասկանալու համար, թե ինչու Հայաստանում չեն օրինականացնում միասեռ ամուսնությունները։ Դիմեցին ինձ, պատասխանը գրեցի՝ ասելով, որ մեզանում 4 հազար տարի ընտանիքը համարվում է կնոջ և տղամարդու կապը, որի նպատակն է սերունդներ ունենալը։ Եթե կապի այլ ձև կա, ինչո՞ւ եք անունը դնում ամուսնություն և ընտանիք»,- փաստեց Ա. Ադիբեկյանը։
ՆԱՏՕ-ն ձեռնամուխ է եղել Չեռնոգորիայի օդային տարածության պարեկմանը:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նանսենի այգում սպորտային համազգեստով մի տղամարդ դանակով հարվածել է մի աղջկա և դանակը ձեռքին պտտվում է այգու տարածքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: