
Ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը:
Հավաքական թիմը գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ Ստայկիում է: Հավաքին մասնակցում են նաև Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Էստոնիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի և Լատվիայի ընտրանիների մարզիկները:
Մինչ աշխարհի առաջնությունը թիմը հավաք կունենա նաև Երևանում:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 20-28-ը: