Բաժիններ՝

«Նախկինում «Արսենալն» ավելի շատ մտահոգված էր իր սեփական ոճի, քան հաղթանակների համար». Չեխ

«Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխն իր կարծիքն է հայտնել թիմի նոր գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի աշխատանքի մասին:

««Արսենալը» 10 տարուց ավելի չի հաղթել Պրեմիեր Լիգայում, այնպես որ, ակնհայտ է, որ մեր թիմը պետք է հասկանա, թե ինչպես է պետք դա անել:

Մենք սկսեցինք մրցաշրջանը նոր գլխավոր մարզչի հետ ամենասկզբից: Մենք փորձում ենք ձեռք բերել հաղթողի մտածելակերպը, զարգանալ խաղից խաղ, շատ աշխատել: Հուսով եմ, որ մենք կարող ենք դառնալ ուժեղ և հաղթել տիտղոսը: Որքան շուտ, այնքան լավ. դա շատ կարևոր է:

Նախկինում «Արսենալն» ավելի շատ մտահոգված էր իր սեփական ոճի, քան հաղթանակների համար»,- ասել է Չեխը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս