
«Կրիշտիանու Ռոնալդուն մի օր կվերադառնա Մադրիդի «Ռեալ»». Ֆլորենտինո Պերես

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կցանկանար հանդիպել «սերուցքայինների» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Ես կողջագուրվեմ նրա հետ (The Best FIFA Football Awards 2018 մրցանակաբաշխության ժամանակ): Ռոնալդուն այն խաղացողներից մեկն է, ով կմնա «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստների սրտերում: Մի որ նա կվերադառնա: Նրա կարիերայի մասին կխոսեն սերնդեսերունդ: Ռոնալդուն օրինակ է բոլորի համար, ովքեր կրում են մեր գույները, և բոլորի համար, ովքեր մի օր կկրեն այն: Շատ շնորհակալություն, Կրիշտիանու»,- Պերեսին է մեջբերում El Chiringuito-ն:
«Ռեալի» հետ պորտուգալացին հաղթել է Իսպանիայի 2 առաջնություն և 4 Չեմպիոնների լիգա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը