
«Ինչպիսի՜ մարզիչ: Ես դարձել եմ նրա երկրպագուն». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի գավաթի 3-րդ ռաունդի շրջանակներում կայանալիք խաղի նախօրեին կիսվել է «Չելսիի» մարզիչ Մաուրիցիո Սարիի աշխատանքի մասին մտքերով:
«Փոփոխությունները «Չելսիում» Սարիի օրոք ամենաարմատականն են նրանցից, որոնք ես երբևէ տեսել եմ այսպիսի կարճ ժամանակահատվածում: Դա անհավանական է: Նա բացարձակապես այլ ոճ ունի: Ինչպիսի՜ մազիչ: Ես արդեն գործնականում դարձել եմ նրա երկրպագուն: Նրա թիմը գերազանց ֆուտբոլ է ցուցադրում: Ես իսկապես հարգում եմ նրան:
Ինձ համար հաճելի է դիտել «Չելսիի» խաղը: Մարդիկ անընդհատ խոսում են «Մանչեսթեր Սիթիի» մասին՝ մոռանալով Սարիի թիմի մասին, իսկ դա իսկապես փորձառու կոլեկտիվ է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
«Լիվերպուլի» և «Չելսիի» միջև խաղը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, «Լիվերպուլի» «Էնֆիլդ» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը