
Հրդեհ կահույքի պատրաստման արհեստանոցում

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղում՝ բնակելի շենքերի մոտակայքում, այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին, մարվել՝ 18:40-ին:
Կահույքի պատրաստման արհեստանոցում (15 քմ մակերեսով) այրվել է մոտ 15 հատ (0.35մX0,7մ) կահույքի պատրաստման համար նախատեսված փայտ: