Երեկ ՀՔԾ պետի հրապարակած ցուցակում նշված և այժմ գործող զինվորականների հանդեպ քննություն չի ընթանում պաշտպանության նախարարությունում։ Այս մասին լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը․«Եթե դուք տեսել եք հրապարակումը, նշված է՝ ինչ է, հավելավճարներ են ստացել զինծառայողները։
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում «Շանթ 2018» զորավարժության շրջանակում տարբեր սցենարներին համապատասխան գործողություններ են իրականացվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
ՀՀ առողջապահության նախարարությունը «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում պայմանականորեն բերվել է բարձր պատրաստականության վիճակի:
Իրանի նախկին փոխնախագահ Էսֆանդիյար Ռահիմ Մաշայիին դատապարտել են 6,5 տարվա բանտարկության, այդ թվում՝ երկրի անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու համար:
Աշոտյանը նաև հարցադրում արեց, թե եթե, ըստ Փաշինյանի, նման պարտվողական փաստաթուղթ է եղել, ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնել դրան:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով սեպտեմբերի 13-ին Հայաստան է ժամանելու ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը:
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններով պայմանավորված՝ ՀՀ կառավարության` սեպտեմբերի 13-ին նախատեսված հերթական նիստը տեղի չի ունենալու:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ համացանցում հայտնված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության ձայնագրությունը նոր խնդիրներ չի՞ առաջացնում ՀԱՊԿ-ի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
«Սանիտեք» ընկերությունը ներկրում է 5 նոր աղբահան մեքենաներ, որոնք ուրբաթ օրը կլինեն Երևանում: Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Երևանի Լեոյի փողոցից ուղեկցում կատարելու համար Prado մակնիշի ավտոմեքենայից բերման է ենթարկել 5 անձի:
Եվրասիական տնտեսական միությունն ընթանում է խորը ինտեգրացման ճանապարհով, եւ ինտեգրացման այդ մոդելը պետք է կատարելագործվի համաշխարհային միտումների հաշվառմամբ, որոնցում նկատելի են պրոտեկցիոնիզմի ուժեղացման տարրերը:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Անկախ» կայքի հետ զրույցում անդրադարձել է Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայության պետերի խոսակցության ձայնագրությանը։
Եվրամիությունն արտաքին քաղաքականության հարցերում պետք է որակյալ մեծամասնությամբ ընդունի առանձին որոշումներ, դրա ժամանակը եկել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը մեջբերեց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հաղտնալսված հեռախոսազրույցի մի հատված, որտեղ խոսվում էր Յուրի Խաչատուրովի մասին, և հետաքրքրվեց, թե արդյոք այդ թեմայով զրուցե՞լ են Ն.Փաշինյանի հետ և ի՞նչ է եղել նրա պատասխանը:
«Երբեմն այդ քննադատությունը գալիս է նրանից, որ որոշակի խմբեր որոշակի շահեր ունեն: Մի մեծ խումբ կար բողոքների, որ գալիս էր, այսպես կոչված, հայտնի դպրոցներից, որ գիտելիքի ստուգման արդյունքում որոշ միֆեր, որ ձևավորված են տարբեր դպրոցների ուսուցիչների շուրջ, քանդվում են»:
«Մարդիկ ուղղակի փրփուրներից կախված՝ երեկ հիստերիկ վիճակում փորձում էին ինչ-որ բաներ ասեին ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Էստեղ ուրիշ ոչ մի բան չկա: Ես պատրաստ եմ սպասել, թե երբ են իրենք ապացուցելու իրենց ասածը, և եթե չապացուցեն, ապա շատ ոչ նորմատիվային լեքսիկայով եմ տվյալ դեպքում, արդեն, սկսելու խոսել այդ մարդկանց հետ»:
«Դուք անում եք այնպիսի հայտարարություններ, որ վտանգում են ներդրումային դաշտը»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Մենք շատ պարզ հարց ենք դնում ՝ բանակցում ենք բանակցելո՞ւ, թե՞ հարցը լուծելու համար: Եթե մենք բանակցում ենք հարցը լուծելու համար, ինչպե՞ս ենք պատկերացնում հարցի լուծումն առանց հակամարտության կողմի»:
«Ռեպրեսիայի մասին չի կարող խոսք լինել, որովհետև Հայաստանում գործում է օրենքը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ վարչության փոխնախագահ, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին:
Եվրախորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ի երկրներից մեկի՝ Հունգարիայի կառավարությանը պատժ ելու ընթացակարգ է գործարկել իշխանությունների բաժանման սկզբունքի խախտման, քաղաքական ազատությունների սահմանափակման եւ կոռուպցիայի համար, տեղեկացնում է BBC-ին:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է լեգենդար հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին:
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկեց «Champions Showdown» մրցաշարում:
Նյու Յորքն առաջ է անցել Լոնդոնից եւ, ըստ Global Financial Centres Index ինդեքսի, առաջին տեղն է զբաղեցրել գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում:
Ինժեներական ծառայության պետերի մասնագիտական հմտություններն ու կարողությունները ամրապնդելու և կատարելագործելու նպատակով սեպտեմբերի 11-ից 15-ը 4-րդ զորամիավորումում սկսվել են ենթակա զորամասերի ինժեներական ծառայության պետերի հետ հրամանատարական հավաքներ:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել Երևանի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքի 54-ամյա աշխատակիցը և հայտնել, որ հիվանդատերը վիճաբանության ժամանակ հարվածել է իրեն:
Սեպտեմբերի 10-ին գանգուղեղային տրավմայով ԱՀ առողջապահության նախարարության դատաբժշկական բյուրո էր տեղափոխվել Մարտակերտի շրջանի բնակիչ,1939թ ծնված Ռ. Բ-ի դիակը։
«Երեկվա իրադարձություններն անմիջականորեն կապված էին մեր ընտրությունների հետ։ Թվում էր՝ կապված չէր, կուզենայինք, որ այդ կապը չհաստատվեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը։