Բաժիններ՝

Արոնյանը մեկնարկեց «Champions Showdown» մրցաշարում

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկեց «Champions Showdown» մրցաշարում:

Արոնյանի առաջին մրցակիցը Կուբան ներկայացնող Լենյեր Դոմինգեսն է: Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը հաղթեց, իսկ երկրորդը՝ ավարտեց ոչ-ոքի: Կայծակնային շախմատի առաջին պարտիայում նա կիսեց միավորը և երկրորդում՝ պարտվեց: Այժմ երկու գրոսմայստերներն էլ ունեն 2-ական միավոր:

Գրոսմայստերները դեռևս մի քանի պարտիա կխաղան ավելի ուշ: Champions Showdown-ին մասնակցում են 10 շախմատիստներ, ովքեր կմրցեն արագ և կայծակնային շախմատում: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930