Բաժիններ՝

«Jack Daniel’s» սոուս՝ Friday’s ռեստորանի բաղադրատոմսով

Բաղադրիչներ

1. Սխտոր – 1 հատ
2. Ձիթայուղ – 1 թ/գ
3. Արքայախնձորի հյութ – 1 բաժակ
4. Ջուր – 2/3 բաժակ
5. Սոուս «Թերեյակի» – 1/4 բաժակ
6. Սոյայի սոուս – 1 ճ/գ
7. Շագանակագույն շաքարավազ – 300 գ
8. Սոխ – 60 գ
9. Կիտրոնի հյութ – 3 ճ/գ
10. Jack Daniel’s վիսկի – 1 ճ/գ
11. Արքայախնձոր – 50 գ
12. Կայենական պղպեղ – 1/4 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Սխտորից հեռացնել արտաքին կեղևը, բայց այնպես, որ սխտորը մնա ամբողջական: Վրան ձեթ ցողել, փաթաթել փայլաթիթեղով և դնել 160 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 1 ժամ: Հանել, թողնել, որ սառչի:

2. Փոքրիկ կաթսայի մեջ միջին կրակի վրա խառնել ջուրը, արքայախնձորի հյութը, սոյայի սոուսը և շագանակագույն շաքարավազը: Խառնելով հասցնել եռման, հետո իջեցնել կրակը:

3. Ավելացնել մնացած բոլոր բաղադրիչները և խառնել:

4. Ճզմել 2 գդալ սխտոր և նույնպես ավելացնել սոուսի մեջ:

5. Պահել ցածր կրակի վրա 35-45 րոպե, կամ այնքան, մինչև սոուսը 2 անգամ պակասի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս