«Միակ մարդն է, ով առանց որևէ ակնկալիքի, ինձ, որպես մասնագետ, գնահատել և տեղ է տվել իր կողքին՝ այն դեպքում, երբ մյուս կուսակցական ցուցակներում «մուտքն անհատույց չի եղել»…
Հայաստանը մինչև ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ ՌԴ-ի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել:
Դերասանուհի Ելենա Ստեպանեկոն դիմել է դատարան՝ ամուսնու՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանի հետ համատեղ վաստակած ունեցվածքը բաժանելու հայցով:
Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին մեկ միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի «Նախնական փուլում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկ մեթոդների կատարելագործման» ծրագրի իրականացման համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջնեկ որդին՝ Էրիկը, հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները ենթարկվել են սպառնալիքների
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը վայր չի դնելու պատգամավորի մանդատը, նաեւ կուսակցությունը չի լքելու:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հորդանանի Թագավորությունում տեղի ունեցած միջազգային աշխատաժողովին ներկայացրել է Եվրոպայում լավագույններից մեկը ճանաչված Հայաստանի փորձը՝ Պաղեստինում բարեփոխումներ իրականացնելիս հաշվի առնելու համար:
Չինաստանի Շանհայ քաղաքի իշխանությունները ավելի քան 130 հազար մարդ են տարհանել «Ջոնդարի» արեւադարձային փոթորկի պատճառով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն անդրադարձել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի տարածած հայտարարությանը, որում վերջինս դժգոհություն էր հայտնել Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու որոշման վերաբերյալ:
ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարողացել հասնել այն բանին, որ Չինաստանը կրճատի իրանական նավթի ներմուծման ծավալները Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանման կապակցությամբ:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Օգոստոսի 2-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը միաձայն որոշեց՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մեր կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը։
Առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանից զենքի որոշ տեսակներ գնող երկրների դեմ: Պատժամիջոցները նախատեսված են 2017-ին Կոնգրեսի երկու պալատների բացարձակ մեծամասնության կողմից ընդունված CAATSA՝ Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին պայքարի ակտով:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հավաստի է որակել ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ նոր իշխանությունները մարտի 1-ի գործով մեղադրանք են առաջադրել Յուրի Խաչատուրովին, նրա շրջապատի անդամներն անդամագրվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այն էլ ակտիվ գործունեություն ծավալելու ակնկալիքով:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապաքաղաքական, բայց կարևոր. Կառավարության երեկվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում բուհերի խոշորացում իրակացնելու խնդրին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում: Պատճառը կառույցի նոր նախագահի ընտրության հարցն է, որն էլ ազատամարտիկներին մի քանի թեւերի է բաժանել:
Արգենտինայի դատավոր Կլաուդիո Բոնադիոն խորհրդարանից թույլտվություն է խնդրել նախկին նախագահ եւ սենատոր Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների տներում խուզարկություն կատարելու կաշառքների գործով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած խոսակցությունների` երկու օր առաջ Վրաստանում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան. նա Վրաստանում 5000 դոլարով ձեռք է բերել մեքենա:
«Առավոտ» թերթը գրում է. «Փաշինյան-Պուտին զրույցի ժամանակ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ակնարկել է, որ տեղյակ է Պուտին-Քոչարյան հանդիպումներից և դրանց բովանդակությունից:
ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1995թ. ամռանը Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Արցախ: Պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակում ցանկություն էր հայտնել հանդիպելու Պաշտպանական շրջանների 8 հրամանատարների և ՊԲ-ի հրամանատարի տեղակալների հետ: Պաշտպանության կամզակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Սեյրան Օհանյանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 2-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում օգոստոսի 2-ին տեղի են ունեցել ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի հանրային քննարկումներ. քննարկումները կազմակերպվել էին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն օգոստոսի 3-ին բանակցություններ են վարել Սինգապուրում եւ պայմանավորվել Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ շարունակել երկխոսությունը` վերջինիս կողմից Թուրքիայի երկու նախարարների նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո:
Աֆղանստանի զինվորականները լույս օգոստոսի 3-ի գիշերը 61 մարդու են ազատել «Թալիբան» արմատական շարժման բանտից:
Կոստա Ռիկայի առափնյա պահպանության ուժերը մոտավորապես երկու տոննա կոկաին փոխադրող նավ են կալանել:
Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան հաղթանակ է տարել երկրում կայացած նախագահական ընտրություններում:
Օգոստոսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: