«Հանրապետական կուսակցությունը դեռևս չի քննարկել և չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ»,- այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն օգոստոսի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը:
ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն հանդես է եկել Փհենյանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների մեղմացման կոչով:
Առաջնագծում տիրող իրավիճակի և ադրբեջանական կողմի սադրանքների հնարավորության, ինչպես նաև Արցախի ներքաղաքական իրադրության վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
Օգոստոսի 2-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բնակիչ՝ 1943թ. ծնված Կ.Հ-ն մաքրելու նպատակով վառել է իր տնամերձ այգու չոր խոտերը, ինչի հետևանքով առաջացած հրդեհից ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և ժամը 11:30-ի սահմաններում այրվածքներից մահացել:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոսել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և տեղեկություն փոխանցել վերջինիս վերաբերյալ:
Օգոստոսի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման սկզբում տնօրենը շնորհավորեց Ս. Կոպիրկինին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջող և արդյունավետ աշխատանք մաղթեց:
ՀՀ արդարադատության նախարարությունը անդրադառնալով «Արին կապիտալ» ընկերության և սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի վերաբերյալ 30.07.2018 թվականին…
Իրանը հուսով է, որ ԱՄՆ-ը կանսա միջազգային հանրակցությանը եւ կուղղի իր սխալ՝ դուրս գալով միջուկային գործարքից. Թեհրանն այսուհետեւէլ կատարելու է դա:
Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայցուցիչներն այցելել են ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց, այդ թվում՝ վերջերս հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Ղազարյանին:
ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանը 2008 թվականին Պաշտպանության նախարարի կողմից տված 0038 հայտնի հրամանը սխալ է համարում։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկար, ու այն միայն նախկին իշխանությունների դեմ օգտագործվեց։
Սիրիայից այն փախստականների թիվը, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ հայրենի երկիր, կազմել է 1,7 մլն մարդ:
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այդ մասին դեռևս երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումներ:
Օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում 5-8-ը հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանդրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ստորագրահավաքին այս պահին միացել է 45 պատգամավոր:
ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանը գտնում է՝ Մարտի 1-ի գործով պետք է հարցաքննության կանչեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին։
Հարգելի Երևանցիներ, ՀՀ ոստիկանությունն իր իրավասության սահմաններում նախապատրաստվում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։
Թուրքիայի ոստիկանությունը 38 օտարերկրյա քաղաքացիների է ձերբակալել ԻՊ ահաբեկչական կազմակերպության հետ կապերի կասկածանքով:
Առնվազն 20 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւելքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքին պատկանող վարչական տարածքի երկու տարբեր հատվածներում հայտնաբերվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքեր՝ բազալտանման քարաբեկորների քանդման հետքեր, որի հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոնրերին պատճառվել է էական վնաս՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 286 հազար 234 դրամի չափով:
Օգոստոսի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ վրաերթի հետևանքով մահացած անձը ոչ թե 79-ամյա Լևոն Մարգարյանն է, այլ` 1950 թ. ծնված Երվանդ Բաբայանը:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին:
Կոսովոյում եւ Մետոքիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային առաքելությունը (KFOR) Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է ինքնահռչակ հանրապետության տարածքում վարժանքներ անցկացնելու մասին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան տարբեր առարկաներով վնասած անձանց ինքնությունը:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձանագրում է, որ իրավիճակը թե՛ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հանգիստ է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Աջափնյակում տեղի ունեցած գողության դեպք, կասկածյալները ձերբակալվել են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմանների վիճակն ու սեյսմակայունության հետ կապված առկա խնդիրները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Փ.Բուզանդ փողոցում գործող ակումբի մոտ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 2 անձի: