ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում. Կոռնիձորի Արոն պատվիրակներ է փնտրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում: Պատճառը կառույցի նոր նախագահի ընտրության հարցն է, որն էլ ազատամարտիկներին մի քանի թեւերի է բաժանել: Ինչպես հայտնի է, սեպտեմբերին կայանալիք արտահերթ համագումարում ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրելու են Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը:
Սակայն ԵԿՄ-ից անջատված ազատամարտիկների 18 հասարակական կազմակերպություն ԵԿՄ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանին:
Միայն թե Խուդավերդյանին կարող են առաջադրել համագումարի պատվիրակները: Եւ այս օրերին, ինչպես պնդում են «Ժողովուրդ» թերթի աղբյուրները, Խուդավերդյանի հանդիպումները ԵԿՄ-ականների հետ հենց այդ նպատակն է հետապնդում:
Թերթը մեկնաբանությունների համար դիմեց ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանին, որն էլ ասաց, թե իրենք պատրաստվում են արտահերթ համագումարին եւ մյուս թեւի աշխատանքներին էլ չեն խոչընդոտում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: