Բաժիններ՝

Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը

Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը:

Թանգարանի տարածքը տրվելու է վարձակալությամբ՝ տարեկան 1 միլիոն դոլար վարձավճարով: Տարածքը կտրամադրվի 55 տարի ժամկետով ևս 40 տարի այն երկարաձգելու հնարավորությամբ:

Թանգարանի գործադիր նախագահ Պերճ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Գլենդելի քաղաքապետին, քաղաքային խորհրդի անդամներին նախագծի իրականացմանն աջակցելու համար: «Մենք կշարունակենք համագործակցել այս կարևոր նախագիծը կյանքի կոչելու հարցում, որը մարդկանց հնարավորություն կտա զգալ մշակութային բազմազանությունը և դեմ հանդես գալ նախապաշարմունքներին»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031