ՀՀ նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը անվավեր են հուլիսի 31- ից

Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվում: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Նախորդ շաբաթ մենք հորդորել էինք նախկինում այն պաշտոնատար անձանց, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր, հանձնել դրանք ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Պետք է նշեմ, որ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ արձագանքել են մեր կոչին ու վերադարձրել են անձնագրերը: Դիմում ենք նրանց, ովքեր դրանք չեն վերադարձրել՝ այսօրվանից դրանք անվավեր են»,- հայտարարեց Բալայանը:

Նա հայտնեց, որ համապատասխան տեղեկատվություն փոխանցված է սահմանապահ ծառայությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031