«Չելսին» և «Ռեալը» կպայքարեն Լևանդովսկու համար. «Սերուցքայիններն» առաջարկում են 100 մլն դոլար
Լոնդոնյան «Չելսին» հույս ունի համոզել «Բավարիային» վաճառել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:
Ըստ Daily Star-ի տեղեկության՝ «Բավարիան» հրաժարվում է թույլատրել Լևանդովսկուն դիտարկել այլ ակումբներից ստացված առաջարկները: «Չելսիից» բացի, 29-ամյա հարձակվողին փորձում է ստորագրել նաև «Ռեալը»՝ առաջարկելով նրա տրանսֆերի համար 100 մլն դոլար:
«Չելսին» պլանավորում էր ձեռք բերել նաև «Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինին, բայց Լևանդովսկին մնում է լոնդոնյան ակումբի գլխավոր նպատակը:
«Կապույտներին» և նրանց նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի հասցնեն ստորագրել 2 հարձակվողներից մեկին: Տրանսֆերային պատուհանն ԱՊԼ-ում փակվում է օգոստոսի 9-ին:
Լևանդովսկին «Բավարիայում» անցկացրել է 4 մրցաշրջան և 126 խաղերում դարձել է 106 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը