Տիգրան Ավինյանն ընդունել է Ինդոնեզիայի Խորհրդատվական պալատի փոխնախագահի պատվիրակությունը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 30-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի փոխնախագահ Մահյուդին Մանսյուր Մանթեի գլխավորած պատվիրակությանը:

ԻՀ Խորհրդատվական պալատի փոխնախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների խորացումը քաղաքական և տնտեսական ոլորտներում և շեշտել, որ երկու պետությունները պետք է ջանքեր գործադրեն առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ՝ Մահյուդին Մանսյուր Մանթեն նշել է, որ իրենք խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցությունների շրջանակներում:

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով հուշագրի ստորագրման հնարավորությունները, զբոսաշրջությամբ երկու երկրների միջև կապերը խորացնելու հարցերը:

Փոխվարչապետը պատրաստակամություն է հայտնել երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքեր գործադրելու և հույս հայտնել, որ քննարկված ձևաչափերն առաջիկայում հնարավոր կլինի կյանքի կոչել:

Հանդիպման ավարտին Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի փոխնախագահը պաշտոնապես հրավիրել է ՀՀ փոխվարչապետին այցելել Ինդոնեզիայի Հանրապետություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031