Բաժիններ՝

100 հազար մարդ՝ «ՄՅՈՒ» – «Լիվերպուլ» խաղին, իսկ Մոուրինիոն տոմս չէր գնի

Ամռանը ֆուտբոլային հանգստի ժամանակ ակումբային ֆուտբոլի սիրահարների համար ամենասպասված իրադարձությունը  International Champions Cup-ն է: Այստեղ իրար հետ մրցում են մի շարք եվրոպական գրանդներ:

Հանգստյան օրերին մրցաշարի ընթացքում իրար էին հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»: Այս խաղին ներկա էր ավելի քան 100 հազար հանդիսական:

«Միչիգան ստեդիումն» ընդունում է  107 601 հանդիսականի: Անն Արբոր քաղաքում, որտեղ գտնվում է մարզադաշտը,  ապրում է ընդամենը 120 000 մարդ: Այնպես որ, այս խաղը մեծ իրադարձություն էր:

2014 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը»  և «Ռեալն» այս մարզադաշում հավաքել են 109,166 հանդիսատես (մարզադաշտը երբեմն կարող է ընդունել 115 հազար մարդ):  2016 թվականին «Չելսին» և «Ռեալ» հավաքեցին 105.826 երկրպագու:

Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղից  բոլորը շատ գոհ էին: «Մթնոլորտը հիասքանչ էր: Երբ մենք առաջին անգամ եկանք մարզադաշտ, արդեն երևում էր, որ մթնոլորտը շատ լավն է»,- ասել է «Լիվերպուլի» մարզիչ  Յուրգեն Կլոպը:

Կլոպի թիմի համար ամեն ինչ իրոք հրաշալի  էր:  Թիմը կարողացավ հաղթել  «Յունայթեդին» 4:1 հաշվով:

Իսկ մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն շատ դժգոհ էր:

«Ես խաղին չէի գա երկրպագուների փոխարեն: Ես իմ գումարը չէի վատնի այս թիմերի խաղը տեսնելու համար: Կարծում եմ, որ այն զգացմունքները, որ շատ ամերիկացիներ են ապրում ֆուտբոլի համար, արժանի են ավելիին: Նրանք արժանի են լավագույն խաղացողներին, լավագույն կազմերին»,- նշել է Մոուրինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս