««Յուվենթուսը» հետաքրքրում է ինձ՝ միայն որպես հանդիսատես». Բուֆոնը՝ Ռոնալդուի տեղափոխության մասին
Թուրինի «Յուվենթուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով այս տարվա ամռանը տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ, հրաժարվել է պատասխանել Կրիշտիանու Ռոնալդուի՝ թուրինյան ակումբ տեղափոխության մասին հարցին:
««Յուվենթուսը» հետաքրքրում է ինձ՝ միայն որպես հանդիսատես»:
«Յուվենթուսը» բացառիկ ակումբ է, ինչպես և ՊՍԺ-ն, և, իմ կարծիքով, երկու ակումբներն ամեն ինչ անում են, որպեսզի իրենց թիմերը հնարավորինս մրցունակ դառնան:
Նրանք այս կերպ աշխատել են նախկինում և կշարունակեն նույն կերպ»,- ասել է Բուֆոնը:
Ավելի վաղ Բուֆոնը նշել էր, որ Ռոնալդուի տեղափոխությունը գնահատում է դրական:
«Ես ուզում էի, որ Ռոնալդուն տեղափոխվի «Յուվենթուս», նա կդառնա թիմի նոր հերոսը, նա մեծ օգուտ կբերի թիմին:
Ես չե՞մ կարողանա խաղալ Ռոնալդուի հետ: Դա ինձ չի անհանգստացնում: Ինձ ավելի անհանգստացնում է այն 2 գոլը, որ ես բաց թողեցի նրանից Չեմպիոնների լիգայի եզրափակչում անցյալ տարի:
Ռոնալդուի տեղափոխությունը ֆանտաստիկ է իտալական ֆուտբոլի համար»,- նշել է Բուֆոնը:
Սիրարփի Աղաբաբյան