Բաժիններ՝

Լևոն Հայրապետյանը միացավ «Ալաշկերտին»

Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» շարունակում է համալրել կազմը:

Բարձրագույն խմբի մեկնարկից և Եվրոպայի լիգայի որակավորման փուլից առաջ թիմին է միացել Հայաստանի ազգային թիմի պաշտպան Լևոն Հայրապետյանը:

29-ամյա ձախ եզրայինը նախկինում հանդես է եկել գերմանական «Համբուրգի» երկրորդ թիմում, լեհական «Լեխիայում» և «Լոձում», չեխական «Պրիբրամում», իրանական «Փայքանում» և Երևանի «Փյունիկում»:

Լևոն Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի Մ-19 (3 խաղ) և Մ-21 (6 խաղ, 1 գոլ) հավաքականները, 1 գոլ է հեղինակել Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 39 հանդիպումներում` գրավելով ԱՄԷ-ի թիմի դարպասը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031