
Գևորգ Ղազարյանը նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը իր նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ:
Պորտուգալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության առաջին փուլում «Շավիշ»-ը, ոտեղ հանդես է գալիս Ղազարյանը, մրցել է «Արոկա»-ի հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավատվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով և հետխաղյա 11 մետրանոց հարվածների շնորհիվ «Շավիշ»-ը իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել գավաթի խաղարկության երկրորդ փուլ:
Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբող խաղին: