Պատահար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա զոհ և վիրավոր

Հուլիսի 29-ին, ժամը 22:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ղ., ծնված 1997 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Գ. Ղ.-ն (ծնված 1997 թ.) և ուղևորը՝ Ա. Վ.-ն (ծնված 1998 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս