Ռուբեն Սահակյանը կոչ է անում հրապարակել քրեական գործի նյութերը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն առաջարկեց՝ տեսնելու համար՝ ով է ճիշտ և արդյոք իրենք հերյուրանք չեն տարածում, կոչ անել նախաքննական մարմնին հրապարակել քրեական գործի նյութերի որոշ հատված։

«Ի տարբերություն մեզ՝ պաշտպաններիս, նախաքննական մարմինն իրավունք ունի հրապարակել քրեական գործի նյութերի որոշ հատված, որն ինքը նպատակահարմար կգտնի»,- ասաց Ռ.Սահակյանը՝ որպես օրինակ նշելով՝ խափանման միջոց ընտրելու այն որոշումը, որը 2 օր քննարկվում էր դատարանում և կից փաստաթղթերը։

Ըստ նրա՝ այդտեղ կերևա, որ գործի նյութերը թաքցրել են։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031