7 նախազգուշացնող նշան, որ օրգանիզմում սերոտոնինի քանակը ցածր է
Սերոտոնինը պատասխանատու է ոչ միայն տրամադրության, այլև ախորժակի, նյութափոխանակության, քնի համար: Թեև սերոտոնինի մակարդակը հիմնականում հիշատակվում է դեպրեսիայի, տագնապային իրավիճակների դեպքում, դրա ցածր մակարդակը կարող է այլ ախտանշանների պատճառ դառնալ:
Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս 7 նշանները նախազգուշացնում են, որ օրգանիզմում սերոտոնինի մակարդակը կարող է ցածր լինել:
Սննդամթերք: Ածխաջրերն անուղղակիորեն ազդում են սերոտոնինի մակարդակի վրա: Մարդիկ, ում օրգանիզմում ցածր է սերոտոնինի մակարդակը, ցանկանում են սննդամթերք օգտագործել, որը հարուստ է ածխաջրերով:
Ճանաչողական կարողություններ: Սերոտոնինը կարևոր է ճանաչողական կարողությունների համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սերոտոնինի նորմալ մակարդակի դեպքում լավանում են այս կարողությունները:
Անհանգստություն: Սերոտոնինի մակարդակը բարձրացնող դեղամիջոցներ հաճախ նշանակվում են մարդկանց, ովքեր հաճախ են անհանգստություն ունենում:
Հոգնածություն: Սերոտոնինի մակարդակը նկատելի ազդեցություն է ունենում էներգիայի արտադրման վրա: Մարդիկ, ում օրգանիզմում սերոտոնինի մակարդակը նվազում է, հաճախ են հոգնածության զգացում ունենում:
Նյութափոխանակության խանգարումներ: Սերոտոնինի մակարդակը կարող է կապված լինել նաև նյութափոխանակության գործընթացների խանգարումների հետ:
Անքնություն: Սերոտոնինն ազդում է նաև մելատոնինի արտադրության վրա: Երբ սերոտոնինի մակարդակը նվազում է, խանգարվում է մելատոնինի արտադրությունը, արդյունքում՝ նաև քունը:
Սեռական ցանկության փոփոխություն: Սերոտոնինի ցածր մակարդակն ազդում է նաև սեռական ցանկության և ակտիվության վրա;
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը