Բաժիններ՝

Պոլ Պոգբան ցանկանում է վերադառնալ «Յուվենթուս»

Այսպիսի կազմով նրանք հաստատ կվերադառնան Չեմպիոնների լիգա: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է վերադառնալ «Յուվենթուս», որտեղ նա խաղացել է 2012-2016թթ.:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղելով Tuttosport-ին, Պոգբան հոգնել է Ժոզե Մոուրինիոյի հետ աշխատանքից և ուզում է վերադառնալ թուրինյան ակումբ: Բացի այդ, ֆրանսիացու վրա ազդել է Կրիշտիանու Ռոնալդուի «Ռեալից» «Յուվենթուս» տեղափոխությունը. հիմա Մասիմիլիանո Ալեգրիի թիմին կարելի է համարել Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը:

Tuttosport-ն ուշադրություն է դարձրել այն պահի վրա, որը տեղի է ունեցել, երբ Ֆրանսիայի հավաքականը տոնում էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը: «Յուվենթուսի» կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդին հարցրել է Պոգբային՝ կվերադառնա՞ նա արդյոք «Յուվենթուս», և Պոլը ժպիտով պատասխանել է. ««Ծեր սենյորա», «Ծեր սենյորա»»:

Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենթուս» 117 մլն եվրոյով: Պոգբան 2016 թվականին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց «Յուվենթուսից»՝ 105 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս