
Ձոլան վերադարձել է «Չելսի» և կօգնի Սարիին

«Չելսիի» լեգենդ Ջանֆրանկո Ձոլան վերադարձավ ակումբ և կլինի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի օգնականը:
«Ես չափազանց ուրախ եմ «Չելսի» վերադառնալու համար: Ես պատրաստ եմ ջանասիրաբար աշխատել, չէ՞ որ հասկանում եմ, որ սա բարդ մարտահրավեր է: Բայց ես շատ ուրախ եմ այստեղ լինելու և Մաուրիցիոյի հետ աշխատելու համար: Միասին մենք կաշխատենք հաջողության հասնել»,- Ձոլայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:
«Ես նոր պաշտոնում կանեմ ամեն ինչ ակումբի համար, ինչպես արել եմ նախկինում՝ որպես ֆուտբոլիստ: Ես անհամբերությամբ սպասում եմ այս մարտահրավերին»,- ասել է Ձոլան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը