«Տեցի կռուգ» կոչվող հատվածում ավտոմեքենաներ են բախվել

Հուլիսի 19-ին, ժամը 08:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Տեցի կռուգ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes» (վարորդը՝ Կ. Ա.) և «Honda Fit» մակնիշերի (վարորդը՝ Մ. Ա.) ավտոմեքենաները: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս