Վաշինգտոնը Բեռլինին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի սահմանի խողովակաշարերի նկատմամբ
Գերմանիան ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել, որ Վաշինգտոնն առայժմ արտերկրային պատժամիջոցների գործողությունից կբացառի խողովակաշարերի հետ կապված նախագծերը: Այդ մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԳԴՀ-ի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Աննիկա Այնհոռնը:
«Մենք ավելի վաղ ասել ենք, որ մերժում ենք արտերկրային պատժամիջոցները: Դա վերաբերում է բոլոր երկրներին: Ռուսաստանի դեպքում այնպես է ստացվել, որ բանակցություններ են եղել ռուսական ու ամերիկյան կողմերի հետ: Եվ մենք ստացել ենք ամերիկյան կողմի խոստումները, այնտեղ արծարծվել են նախեւառաջ խողովակաշարերի հետ կապված նախագծերը, կա ամերիկյան կողմի խոստումը՝ առայժմ այդ նախագծերը բացառել պատժամիջոցներից»,-ասել է Այնհոռնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: