Բաժիններ՝

Վրաստանի նոր վարչապետը նոր նախաձեռնություն կներկայացնի ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ կառավարության հաջորդ նիստում նոր նախաձեռնություն կներկայացնի այսպես կոչված անձնական ավտոմեքենաների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Գրուզիա Online»,-ը, Բախտաձեն հայտարարել է հունիսի 29-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:

«Կառավարության հաջորդ նիստում ես կներկայացնեմ նոր նախաձեռնություն, որը վերաբերում է ոչ միայն «ջիպերին»: Դա վերաբերում է ամբողջ ավտոհավաքակազմին, հատկապես, այսպես կոչված անձնական ավտոմեքենաներին:

Բնականաբար, այն իրադրությունը, որն այդ տեսակետից առկա է պետական առանձին կազմակերպություններում, ես կասեի՝ կտրականապես անընդունելի է: Ելնելով դրանից՝ մենք հանդես կգանք նոր նախաձեռնությամբ, որն արդեն մշակված է, եւ այն մենք կներկայացնենք կառավարության հաջորդ նիստում»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս