Գորիսի նոր կառուցվող զանգերի մոտ մեքենաներ են բախվել
Հունիսի 29-ին, ժամը 12:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի նոր կառուցվող զանգերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10 կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ Գ. Պ., ծնված 1997 թ.) և «Mercedes C180» մակնիշերի (վարորդը՝ Ա. Թ., ծնված 1992 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Թ.-ն հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: