Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հունիսի 25-ին հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը:
Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից:
Հունիսի 25-ին, ժամը 13:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտական կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատորիայում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը քայլ կդառնար Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունների բարելավման ճանապարհին:
Զինվորը մահացել էր՝ սպառազինության ծառայության պետի անփութության պատճառով:
Ավստրալիայի դաշնային խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանության առնչվող բանաձևի քննարկումներ են տեղի ունեցել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Իրանի նրա պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆը հունիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 26-ին հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ:
Հունիսի 23-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկված անձը 1959 թ. ծնված Հրաչյա Կիրակոսյանն էր:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Առեւտրաարդյունաբերական պալատի մասին» օրենքը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները։
Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Վենեսուելայի 11 պաշտոնատար անձանց դեմ ի նշան Նիկոլաս Մադուրոյի վերընտրման դեմ բողոքի մայիսի 20-ին կայացած ընտրություններում, որոնք, ԵՄ-ի տեսակետով, ազատ եւ արդարացի չեն եղել:
Հունիսի 25-ին՝ ժամը 13:45-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն Երևանի Մոսկովյան 8 հասցեում գտնվող զարդերի վաճառքի սրահից ահազանգ է ստացվել։
Հունիսի 25-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ նկատվել է կորած Հ. Հ.-ն (2004 թ.):
Հունիսի 23-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է մայթեզրի եզրաքարին եւ կողաշրջվել։ Վարորդը՝ 1968 թ. ծնված Հակոբ Հակոբյանը, տեղում մահացել է:
Հունիսի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» եւ «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենաներ։
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ով բանտարկված է Էդիրների F տիպի փակ ռեժիմով բանտում, շնորհավորել է իր կուսակից ընկերներին և շնորհակալություն հայտնել իրենց վստահության քվե տված ժողովրդին:
Բախվելու հետեւանքով արգելապատնեշը վնասել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով վերջինիս վարորդ, 1969 թ. ծնված Շահեն Ոսկանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
Բրյուսելում մեկնարկել են ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամները նոր նախագահ ընտրեցին: ԵԽԽՎ-ն այսուհետ կգլխավորի Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի-Պասկյեն:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Էլիպս» ընկերությունում հափշտակումների դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականցվում են համապատասխան միջոցառումներ են:
Էկոնոմիկայի եւ ֆինանսների եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին հայտարարել է, որ պաշտպանում է պատժամիջոցների հնարավոր սահմանումը Եվրամիության այն երկրների նկատմամբ, որոնք միգրանտներին մերժում են ապաստան տրամադրելու հարցում:
«Արդեն սկսում են քաղաքական խորհրդակցություններն Ընտրական օրենսգրքի շուրջ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Կրակոց Մաշտոցի պողոտայում․ հանցագործությունը բացահայտվել է։
Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանն առաջին նիստը կգումարի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 3 օր անց:
«Նախիջևանը Թուրքիայի համար ունի առանձնահատուկ նշանակություն։ Սա կարևոր է Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերն ուժեղացնելու առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
ՀՀ կառավարության 26.12.2013թ. հ.1521-Ն որոշմամբ հաստատվել են պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները, որոնց նպատակը պետական մարմնի գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելն է:
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Հունիսի 25-29-ն անցկացվող նստաշրջանի օրակարգը հագեցած է: Ակնկալվում էր, որ կընտրվի նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի նոր ղեկավար, սակայն ընտրությունը հետաձգվել է: