Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական է տվել

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հունիսի 25-ին հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը:

«Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, որը կկայանա հուլիսի 2-ին: Արամ Դանիելյանը ավագանու անդամներին կառաջարկի կողմ քվեարկել իր հրաժարականին»,- ասաց նա:

Արամ Դանիեյանը Հրազդանի քաղաքապետ է 2002 թվականից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930