
Բանգլադեշում առնվազն 10 մարդ է զոհվել սողանքից

Բանգլադեշում հունիսի 12-ի առավոտյան առնվազն 10 մարդ է զոհվել սողանքների հետեւանքով, որոնք առաջացել են երկրի հարավարեւելյան մասում տեղացած հորդառատ անձրեւներից: Այդ մասին հայտնել է The Bangladesh Observer տեղական թերթը: Նրա տվյալներով՝ բոլոր զոհվածներն ապրում էին Չիտատոնգի նահանգի Ռանգամատի շրջանում: Զոհերի թիվն առաջիկա ժամերին կարող է աճել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
https://www.facebook.com/reliefinternational/videos/1907574409255693/