«Պատմությունը չի ներում ոչ դահիճին, ոչ էլ պատրանքներով ապրողներին». Տարոն Սիմոնյան

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվ այսպես արդեն որերրորդ տասնամյակն է, հարյուրամայկն ու միգուցե՝ հազարամյակն է՝ հաջորդ սերնդին կտակում ենք ծանր բեռ ու միայն հույս, որ ինչ-որ ապագայում՝ անորոշ մի օր, մեր ազգի անունից որոշում ընդունող մարդիկ էլ ողջախոհ կլինեն, իրատես ու ազգասեր …

Այս քաղաքակրթական կրկնվող վերադարձում միայն մի բան է, որ անփոփոխ է մնում՝ ուղեղն արհամարհելու, հույզերին տրվելու, ակնհայտը տեսնել չցանկանալու և խաղաղության պատրանքով ու օրվա հաճույքով ապրելու, այլ կերպ ասած՝ չհասունանալու մեր ներքին մղումն է …

Պատմությունն էլ ոգի ունի, և այն չի ներում ոչ դահիճին, ոչ էլ պատրանքներով ապրողներին…»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031