Ալիևի դիրքերն ամրապնդվում են Հայաստանի դեմ մշակված ու իրականացվող քաղաքականության մեջ․ Սուրեն Սահակյան

Հանրային գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իսկ վաղը կսկսվի նոր օր՝ հագեցած հարյուրամյակներով կուտակված թշնամանքով ու ատելությամբ, որը սնվում ա ադրբեջանական դպրոցներում դասավանդվող առարկայով։ Ներկայումս հայտնի ոչ մի դրույթով էդ ամենը չի չեղարկվում։ Հակառակը՝ Ալիևի դիրքերն ամրապնդվում են Հայաստանի դեմ մշակված ու իրականացվող քաղաքականության մեջ։ Ափսոս։ Շատ եմ ցավում ազնիվ մարդկանց համար, որոնք էսօրվա հետ մեծ հույսեր էին կապում։ Ինչպես վերջին հարյուրամյակում միշտ, շոուի մյուս մասնակիցները ստանում են ռեալ օգուտներ, իսկ Հայաստանը՝ ավեր, գաղթականներ, տարածքային կորուստներ և ուսին մխիթարական, «բարեկամական» թփթփոց»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031