
«Սրանով իսկ Հայաստանը վերջնականապես դուրս եկավ տարածաշրջանի մեծ խաղից»․ Էդուարդ Աբրահամյան

Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այս ամենի հետևանքով միջազգային հարաբերությունների պատմության մեջ ու արտաքին քաղաքականության մասթեր֊կլասի ուսումնա֊հետազոտական քեյս որպես մտնելու է մեկ մարդ` Իլհամ Գեյդառիչ Ալիևը։
Իրականում` նրա աստղային պահն է, ոչ մնացած երկուսի։
Իսկ հայերին կարելի է մեկ բան խորհուրդ տալ. Հեռու մնացեք ՄՀ ու ԱՔ քննարկելուց։ Ձեր խելքի բանը չէ։
Սրանով իսկ Հայաստանը վերջնականապես դուրս եկավ տարածաշրջանի մեծ խաղից (աշխարհաքաղաքականությունից)` փաթեթավորելով թե դեռազմավարականացումը, իր գործոն չլինելու ընտրությունն ու դրա հետևանքով միջանցքի փաստացի հանձնումը «ամերիկյան ներդրումներով»։