
ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է

2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը (2011թ. մարդահամարի հիմքով վարվող ընթացիկ հաշվառմամբ) կազմել է 2 մլն 969.9 հազար մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Մեկ տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, մշտական բնակչության թիվը 2 մլն 981.5 մլն էր։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 11.6 հազարով։
Ընդ որում, նվազումը տեղի է ունեցել մարզերի հաշվին, իսկ Երևանի բնակչության թիվն աճել է։ Այսպես, մայրաքաղաքի բնակչությունը նախորդ տարվա ապրիլի 1-ի 1 մլն 75.2 հազարից հասել է 1 մլն 77.6 հազարի։ Իսկ մարզերի բնակչությունը 1 մլն 906.3 հազարից հասել է 1 մլն 891.5 հազարի։